Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սահակ Պողոսյան. Մեծ մորս աչքերի լռությունը»

«Սահակ Պողոսյան. Մեծ մորս աչքերի լռությունը»
11.03.2015 | 12:19

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մարտի 12-ին ժամը 18:000-ին կբացվի

«Սահակ Պողոսյան. Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը: «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը պատկերում է արվեստագետի՝ եղեռնը վերապրած մեծ մոր երբևէ չպատմված պատմությունը, որը որքան անձնական, այնքան էլ համընդհանուր անդրադարձ է ցավագին լռության մեջ տարիներ շարունակ հարատևած ոճիրին: Արվեստագետի ազդեցիկ ստեղծագործ ուժով երևան է հանվում հազարավոր չլսված ձայներից մեկը, որը երբեք այլևս չի լռեցվի:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը միանում է համայն հայությանը՝ ոգեկոչելու ազգային գոյատևումը մարդկության պատմության ամենամութ էջերում: Ներկայացնելով Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը, որն ինքնին խորապես ցնցող է և հուզիչ, մենք հնարավորություն ենք ընձեռում կիսելու կորսվածի մասին հիշատակը և այն, ինչ պահպանվել ու հարատևում է», - նշում է կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրությունը կազմակերպվել է արվեստագետի՝ Սահակ Պողոսյանի և ցուցադրության համադրող արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ համատեղ: Ցուցադրությունը կտևի մինչ մայիսի 31-ը: Մուտքն անվճար կլինի մարտի 13-15-ին:

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ